Մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին հայտնվել է նորաձևության W Magazine ամսագրի էջերին իր ութ ամսական որդու՝ Սիլվեստրի հետ։ Նա Ինստագրամում ֆոտոսեսիայից գեղեցիկ կադրեր է հրապարակել։
Նկարահանումները տեղի են ունեցել Սուրբ Ծննդյան տոների նախօրեին աստղի Նյու Յորքի բնակարանում։
Էմիլին տեսախցիկի առջև է հայտնվել Miu Miu-ի սև կոստյումով և Manolo Blahnik շքեղ ապրանքանիշի կոշիկներով։ Կադրերում նրա փոքրիկ որդին ժպտում է և իրեն բավականին վստահ է պահում ֆոտոխցիկի առջև:
«Էմիլի Ռատակովսկին այս տարի արդեն ստացել է լավագույն նվերները՝ առաջնեկի ծնունդը և էսսեների առաջին ժողովածուի՝ «Իմ մարմինը» հրատարակությունը»,- նշել է ամսագիրը։
Հիշեցնենք, որ Ռատայկովսկու որդին լույս աշխարհ է եկել 2021 թվականի մարտի 8-ին։
Посмотреть эту публикацию в Instagram