Սուպերմոդել Իրինա Շեյքը ներկա է եղել իր դստեր հոր՝ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի մասնակցության «Մղձավանջի ծառուղի» (Nightmare Alley) նոր ֆիլմի նյույորքյան պրեմիերային:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 35-ամյա Շեյքը միջոցառմանը ներկայացել է բավականին համարձակ կերպարով: Բրիտանական պարբերականը նկատում է, որ մոդելը, անկասկած, իր տեսքով անտարբեր չի թողել նախկին զուգընկերոջը:
Հատկանշական է, որ Կուպերը կարմիր գորգին տված հարցազրույցում Շեյքին «առաձնահատուկ» շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ դերասան Բրեդլի Կուպերն ու մոդել Իրինա Շեյքը, որոնք դստեր լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց բաժանվել են, շարունակում են թեժացնել իրենց վերամիավորման շուրջ ենթադրությունները:
Վերջին շրջանում պապարացիները հաճախ են նախկին զույգին միասին «բռնացնում»:
Օրերս նրանք 46-ամյա Կուպերին ու 35-ամյա Շեյքին լուսանկարել են Նյու Յորքի փողոցներով իրենց դստեր հետ ուրախ զբոսնելիս: Դատելով նրանց դեմքերի արտահայտությունից՝ Շեյքն ու Կուպերը երջանիկ են, նկատում է պարբերականը: