Մոդելների սննդակարգի ու մոդելային աշխատանքի առասպելների մասին

Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը ցրել է մոդելների սննդակարգի մասին առասպելները։ Այդ մասին նա խոսել է  iHeart’s ռադիոկայանի  River Cafe Table 4 հաղորդաշարում։

Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում  սահմանափակումներ։

«Կա միֆ, որ մոդելներն ընդհանրապես չեն ուտում, բայց դա ճիշտ չէ»,- ասել է Էննիֆուլը։

Նաև, նրա խոսքով, նորաձևությունը դարձել է ներառական, և այժմ այդ բիզնեսում կարելի է տեսնել տարբեր կանանց։

«Նայեք իմ Vogue-ին. մենք ողջունում ենք ցանկացած ռասայի մարդկանց՝ մարմնի ցանկացած պարամետրով»,- ասել է խմբագիրը։

Նա նշել է, որ բառացիորեն տասը տարի առաջ դա բացարձակապես այդպես չէր։

Ամեն ինչ փոխվեց վերջին տասնամյակում, երբ plus-size-ը հայտնվեց պոդիումներում։ Այժմ պոդիումներում կարելի է  տեսնել ամենաանսովոր չափերով, տարբեր ռասաների ու ամենևին ոչ իդեալական դիմագծերով կանանց, այժմ պոդիում են բարձրացնում նաև տարիքով կանայք: