«Միսս Տիեզերք»-ի մասնակիցներն Իսրայել ժամանելուց հետո զվարճացել են Մեռյալ ծովում (լուսանկարներ)

«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի հավակնորդները Covid-19-ի խստացված սահմանափակումների պայմաններում կայանալիք մրցույթի մեկնարկից առաջ ժամանել են Իսրայել, որտեղ վայելքներով լի օր են անցկացրել Մեռյալ ծովում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, գեղեցկության թագուհիները հագել են լողազգեստներ ու բիկինիներ Մեռյալ ծովում լուսանկարվելու համար՝ նախքան բարձրակարգ ռեստորանում ճաշը վայելելը:

Աղջիկները ցեխային վաննաներ են ընդունել և, դատելով լուսանկարներից, լավ ժամանակ են անցկացրել բնության գրկում:

Մոտ 80 երկրից ժամանած գեղեցկուհիները դեկտեմբերի 12-ին Էյլաթում կայանալիք եզրափակչից առաջ այս շաբաթ կմասնակցեն նախնական փուլերին:

Թեև Իսրայելում չափազանց խիստ կարանտինային կարոններ են գործում, սակայն «Միսս Տիեզերք» մրցույթի մասնակիցներին թույլ է տրվել երկիր մուտք գործել առանց կարանտինի կարիքի: Զբոսաշրջության նախարար Յոել Ռազվոզովն առաջարկել է, որ գեղեցկության թագուհիները կարող են ՊՇՌ թեստ հանձնել յուրաքանչյուր 48 ժամը մեկ, թեև պարզ չէ, թե արդյոք առաջարկը կյանքի է կոչվել: