2022 թվականի ռոմանտիկ հորոսկոպը․ ինչ փոփոխություններ են սպասվում սիրային հարաբերություններում

Եկող տարում ամուսնությունն ամենահավանականն է ջրի ու հողի տարրերի ներկայացուցիչների՝ Ցուլերի, Այծեղջյուրների, Կույսերի, Ձկների, Խեցգետինների ու Կարիճների համար: Նրանց համար, ի դեպ, կա ևս մեկ «բոնուս»․ առաջիկա տարին արևելյան օրացույցով վագրի տարի է, այն ամուր ու ներդաշնակ հարաբերություններ է խոստանում։

Խոյ. մարտի 21 – ապրիլի 20

Խոյերի սիրային գործերում 2022 թվականը հաջողություն է խոստանում։ Հարաբերություններում դրական փոփոխություններ սպասվում են ապրիլ-մայիս ամիսներին. ձեր ուշադրության օբյեկտը կպատասխանի ձեր զգացմունքներին կամ սեր կխոստովանի: Նաև նոր սիրուն հանդիպելու հավանականություն կա։ Ռոմանտիկ հարաբերությունների կարող են վերաճել երկար ընկերական հարաբերությունները, ու, հետևաբար, արժե այլ հայացքով նայեք ձեր շրջապատին:

Գարնանը Խոյերն իրենց երջանիկ են զգալու ու լողալու են ռոմանտիկայի մեջ: Իսկ հունիսին սիրային կապերն էլ ավելի կամրապնդվեն, ու այնքան, որ հուլիսին արդեն հնարավոր կլինի մտածել ամուսնության մասին։ Սակայն Խոյերը պետք է զգուշանան վրիժառու մրցակիցներից, որոնք կարող են ի հայտ գալ աշնանային ամիսներին. Պետք է փորձել սիրելիի հետ ջերմ ու վստահելի հարաբերություններ պահպանել, ինչը թույլ կտա հաղթահարել անձնական հարաբերություններում առկա խնդիրները։

Ցուլ. ապրիլի 21 – մայիսի 21

2022-ին անձնական կյանքում լուրջ փոփոխություններ կունենան նաև Ցուլերը։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են ամուսնանալ, մարտի սկզբից բարենպաստ շրջան է սկսվում: Մեծ հավանականություն կա հանդիպել նոր սիրու, որը կարող է երկարատև ու լուրջ հարաբերությունների վերածվել:

Սիրո համար բարենպաստ ժամանակահատված է խոստանում դառնալ նաև 2022-ի ամառը. հարաբերություններում ներդաշնակություն է տիրելու, իսկ տարաձայնությունները, եթե լինեն, ապա կարճ կտևեն: Պարզապես պետք է սովորել լսել զուգընկերոջն ու փոխզիջումների գնալ։ Նոր տարում Ցուլերը կկարողանան հաղթահարել ցանկացած դժվարություն ամուր միություն ստեղծելու ճանապարհին։ Տարվա երկրորդ կեսին կնքված ամուսնությունը խոստանում է ամուր լինել։ Ամենակարևոր որոշումները ավելի լավ է կայացնել մայիսին ու նոյեմբերին:

Երկվորյակներ. մայիսի 22 – հունիսի 21

Երկվորյակների սիրային հարաբերություններում փոփոխությունները կսկսվեն տարվա առաջին կեսին։ Երկվորյակների համար, որոնք արդեն հարաբերությունների մեջ են, 2022 թվականի մարտն ու ապրիլը բարենպաստ շրջան կդառնան հարաբերություններն ավելի լուրջ դարձնելու համար։ Շատ հավանական է, որ մայիսի վերջից մինչև հուլիս ձեզ սպասում են ռոմանտիկ հանդիպումներ, նոր ծանոթություններ կամ արդեն գոյություն ունեցող հարաբերությունների խորացում:

Տարվա երկրորդ կեսին ռազմատենչ Մարսի (որը յոթ ամսով ձեր նշանն է մտնելու) ազդեցության ժամանակ արժե պաշտպանել նյարդերն ու փորձել ագրեսիա չցուցաբերել: Հակառակ դեպքում, ձեր տրամադրվածությունը կարող է վնասել հարաբերություններին կամ պարզապես վերացնել դրանք: Այս առումով վտանգավոր են սեպտեմբերը, նոյեմբերը և դեկտեմբերը, այդ պատճառով էլ նշված ամիսներին շատ կարևոր է տակտի զգացում ցուցաբերել գործընկերոջ հանդեպ ու չգնալ բախումների:

Խեցգետին. հունիսի 22 – հուլիսի 22

Խեցգետիններին 2022 թվականը խոստանում է անձնական կյանքի նորացում և նախկին խնդիրներից ձերբազատում։ Տարին, ընդհանուր առմամբ, սիրո համար բարենպաստ է լինելու: Ձմռան ամիսները կարող են լարված լինել․ այդ ընթացքում զուգընկերների միջև կարող են վեճեր ծագել, որոնք կարող են նույնիսկ բաժանման պատճառ դառնալ։

Այս տարի Խեցգետինները պատրաստ կլինեն գրանցել իրենց հարաբերությունները, միայն թե պետք է նախապես պարզել ձեր ընտրյալի մտադրությունները, հակառակ դեպքում կարող եք թյուրիմացության մեջ ընկնել, ցավալի մերժում ստանալ կամ ետ հրել նրան։ Փոխարենը գարնանից մինչև աշնան սկիզբը Խեցգետինները ռոմանտիկ շրջան կունենան։ Ձեր հարաբերությունների ամրությունը հնարավոր կլինի ստուգել հոկտեմբերին. այն կարող է անձնական կյանքում բարդ ժամանակահատված դառնալ։ Փորձեք խուսափել ձեր երկրորդ կեսի հետ վեճերից ու հոգատարություն ցուցաբերել։

Առյուծ. 23 հուլիս – 21 օգոստոս

Գալիք տարին անձնական հարաբերությունների առումով Առյուծների համար բարդ կլինի։ Հատկապես այն զույգերի համար, որոնք խնդիրներ ունեն։ Վեճերը, բուռն բաժանումները ու նույնիսկ ամուսնալուծությունը միանգամայն իրական են, հետևաբար, պետք է փորձեք դիմակայել բացասական միտումներին: Ձեր հարաբերությունները փորձությունների կենթարկվեն մարտին, ապրիլին ու հունիսին։

Փոխարենը մայիսին ու հունիսի վերջից հուլիսի սկիզբ դուք կարող եք նոր ծանոթություններ հաստատել։ Չարժե առանձնապես հուսալ, որ դրանք երկարատև կլինեն, բայց աստղերը խոստանում են, որ վառ ու հիշվող կլինեն: Արդեն իսկ ընտրություն կատարած Առյուծների համար օգոստոս և սեպտեմբեր ամիսները ամուսնության համար ամենաբարենպաստ ժամանակն է: Իսկ հոկտեմբերից մինչև տարվա վերջ Առյուծների անձնական կյանքում լիակատար ներդաշնակություն կտիրի։

Կույս. օգոստոսի 22 – սեպտեմբերի 23

2022-ում Կույսերը երազելու են հանգստության մասին: Տարվա սկիզբը խոստանում է հարաբերությունների կայունություն և դրանց ամրապնդում, ընդհուպ մինչև ամուսնություն։ Գարունը նույնպես բարենպաստ է սիրո համար, սակայն ապրիլին դուք կարող եք հիասթափվել: Զգուշացեք սիրելիի խաբեությունից կամ դավաճանությունից, իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ապա չպետք է հուսահատվել, քանի որ ամառը ձեզ վառ ու հիշարժան իրադարձություններ է խոստանում: Նոր սեր, ռոմանտիկ ժամադրություններ, ճանապարհորդություն երկուսով, նոր ծանոթություններ, և դա կշարունակվի մինչև աշուն:

Տարվա երկրորդ կեսին ամեն ինչ կփոխվի, երբ զույգը ստիպված կլինի տարբեր խոչընդոտներ հաղթահարել. վեճերն ու բախումները շատ հավանական են նոյեմբերին ու դեկտեմբերի սկզբին, սակայն արդեն նոր տարվա սկզբներին ընկերոջ հետ խնդիրները կհաջողվի լուծել։

Կշեռք. սեպտեմբերի 24 – հոկտեմբերի 23

Սիրային առումով 2022 թվականը Կշեռքներին համար հաջող է լինելու։ Նրանք շրջապատված կլինեն ուշադրությամբ և մեծ պահանջարկ կվայելեն հակառակ սեռի մոտ: Տարին, ընդհանուր առմամբ, կլինի հանգիստ ու ներդաշնակ: Արդեն իսկ սիրելիին հանդիպած Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս առանձնապես չանհանգստանալ և ընդամենն իրենց հարաբերություններն ավելի ջերմ ու վստահելի դարձնեն։

Մայիսին կարող են որոշակի տարաձայնություններ առաջանալ ընտրյալի հետ։
Իսկ միայնակ Կշեռքները հնարավորություն ունեն վերջապես հանդիպելու այն մարդուն, ում հետ ուզում են ամուր հարաբերություններ կառուցել: Ամառը շատ բարենպաստ է դրա համար։ Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս բաց չթողնել ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունը։ Առավել ևս, որ աշնան սկզբին հնարավոր կլինի լրջացնել հարաբերությունները սիրելիի հետ։ Մինչև տարեվերջ Կշեռքներն անձնական կյանքում ոչ մի ցնցում չեն ունենա, բացառությամբ՝ նոր սիրավեպի:

Կարիճ. հոկտեմբերի 24 – նոյեմբերի 22

2022-ը սիրառատ ու արկածախնդիր Կարիճների համար կարևոր փոփոխություններ է խոստանում անձնական կյանքում: 2022-ի սկիզբը կենդանակերպի այս նշանի միայնակ ներկայացուցիչներին լուրջ հարաբերություններ է խոստանում: Իսկ նրանց համար, ովքեր արդեն զույգ ունեն, աստղերը միության պաշտոնական ձևակերպման համար բարենպաստ ժամանակահատված են խոստանում:
Նոր սիրո հանդիպելու հնարավորությունը շատ մեծ է ապրիլին ու մայիսին, ինչպես նաև տաք ամռանը: Կարիճները կլինեն հուզառատ ու արկածների հակվածը:

Սակայն նրանք, ովքեր երկու նապաստակի հետևից են ընկնում, պետք է զգույշ լինել, որ անհարմար իրավիճակում չհայտնվեն, հակառակ դեպքում արդեն սեպտեմբերին անխուսափելի են վեճերն ու բաժանումները։ Աստղերը խորհուրդ են տալիս վերանայել իրենց հարաբերություններն ու մտածել դրանց իրական արժեքի մասին, հակառակ դեպքում մինչև տարեվերջ ներդաշնակության ու փոխըմբռնման փոխարեն վեճեր ու վիճաբանություններ կլինեն:

Աղեղնավոր. նոյեմբերի 23 – դեկտեմբերի 22

2022-ին անձնական կյանքում փոփոխությունները Աղեղնավորները կզգան արդեն ձմռան ամիսներին: Դա շատ բարենպաստ ժամանակ է անձնական հարաբերություններ կառուցելու ու ռոմանտիկ զգացմունքներին տրվելու համար:

Նշանի միայնակ ներկայացուցիչների մոտ կարող է կրքոտ սիրավեպ սկսվել, իսկ սիրահարվածներին հարաբերություններում ներդաշնակություն է սպասվում. այն կտևի մինչև մայիս: Սակայն հուլիսից հարաբերությունները մեծ ուշադրություն ու նրբանկատություն կպահանջեն: Լարված շրջանը կտևի մինչև սեպտեմբեր. պետք է խուսափել լուրջ վեճերից, քանի որ դա կարող է հարաբերությունների ավարտի հանգեցնել։ Բայց արդեն նոյեմբերից մինչև տարեվերջ Աղեղնավորները կրկին լողալու են սիրո և ուշադրության մեջ:

Այծեղջյուր. դեկտեմբերի 23 – հունվարի 20

2022-ի սկիզբը Այծեղջյուրներին խոստանում է ռոմանտիկա ու առասպելական հարաբերություններ: Փետրվարից մինչև ապրիլ աստղերը բարենպաստ կլինեն սիրո ու նոր ռոմանտիկ հարաբերությունների համար: Այդ ժամանակաշրջանը հաջող կլինի նաև դրանք ամրացնելու և ամուսնության առումով։
Ամառային առաջին ամիսը նաև խոստանում է սիրո մեջ ներդաշնակություն և փոխըմբռնում: Դժվար շրջանը կսկսվի հուլիսի վերջից, երբ Այծեղջյուրներին կարևոր է ուշադրություն ու նրբանկատություն ցուցաբերել սիրելիի նկատմամբ, խուսափել վեճերից՝ հարաբերությունները չփչացնելու համար:

Որոշ Այծեղջյուրներ կուզենան վերջ տալ նախկին սիրային կապերին ու սուզվել նոր սիրավեպի մեջ։ Այս ժամանակահատվածում հնարավոր է, որ զուգընկերը դավաճանություն գործի։ Մինչև հոկտեմբեր հարաբերություններում կարող են լինել խնդիրներ, որոնք կհաջողվի հաղթահարել արդեն նոյեմբերին։ Տարվա ավարտը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կրկին ներդաշնակություն և փոխըմբռնում կվերադարձնի։

Ջրհոս. հունվարի 21 – փետրվարի 19

Ազատասեր Ջրհոսներին ամբողջ 2022 թվականի ընթացքում չի լքի ազատություն ձեռք բերելու և գոյություն ունեցող հարաբերություններից ազատվելու ցանկությունը։ Տարին շատ հակասական է. ոմանք գիտակցաբար վերջ կտան հարաբերություններին, իսկ ոմանք կամուսնանան։ Ամեն ինչ կախված է կենդանակերպի նշանի ներկայացուցչի անձնական ցանկություններից, բայց ընդհանուր առմամբ տարին շատ լավ է ամուսնության համար:

Ջրհոսներն արդեն փետրվարին կարող են հետաքրքիր ու հեռանկարային ծանոթություն հաստատել։ Ռոմանտիկ հարաբերությունները կարող են սկսվել 2022-ի ամռանը: Նոր սիրավեպը բուռն ու անկանխատեսելի ավարտ կունենա։ Ինչպես սիրահարները, այնպես էլ միայնակ Ջրհոսները ողջ տարվա ընթացքում «պատերազմի ու խաղաղության» ժամանակաշրջաններ կապրեն:

Ներդաշնակությունը հարաբերություններում (մարտ-ապրիլ) կփոխարինվի վեճերով ու տարաձայնություններով (հունիս, հուլիս ու սեպտեմբեր)։ Հարաբերությունները հանդարտ հուն կտեղափոխվեն միայն տարեվերջին, ու Ջրհոսների անձնական կյանքում վերջապես խաղաղություն ու ներդաշնակություն կհաստատվի:

Ձկներ. փետրվարի 20 – մարտի 20

Ձկների համար տարին լի կլինի ռոմանտիկայով։ Սակայն սիրային գործերով պետք է լրջորեն զբաղվել ու ընտրություն կատարել։ Շատ միայնակ Ձկներին սպասում են նոր ծանոթություններ, որոնք արմատապես կփոխեն նրանց կյանքը։ Ապրիլից կսկսվի նոր ծանոթությունների շրջանը, ընդ որում՝ ընտրությունն այնքան մեծ կլինի, որ կարելի է թեկնածուների «քաստինգ» անցկացնել։
Ոչ պակաս հագեցած ու լավ ժամանակ է նոր ժամադրությունների ու անձնական կյանքի կարգավորման համար ամառը։

Իսկ ահա այն Ձկները, որոնք արդեն երկարատև հարաբերություններ ունեն, կարող են վերջապես ամուսնանալ կամ համատեղ ապրել։ Հարաբերությունների նոր մակարդակի անցնելու համար ամենաբարենպաստը կլինեն նոր տարվա առաջին երեք ամիսները։

Փոքր տարաձայնություններ ու թյուրըմբռնումներ կարող են առաջանալ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն արդեն դեկտեմբերի սկզբից իրավիճակը կկարգավորվի, ու Ձկները կմտնեն սիրո առումով շատ հաջող ժամանակաշրջան: