Կենդանակերպի ամենակոնֆլիկտային նշանները

Կարիճ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում ազատվել ներքին ճնշումից, քանի որ ընկնում են երկու ծայրահեղության գիրկը. կա՛մ կատաղի պայքարի մեջ են մտնում, կա՛մ փախչում լուրջ վտանգից: Կոնֆլիկտները կարող են նեղացնել կարիճներին, ծնկի բերել:
Կարիճները չեն սիրում կոնֆլիկտներ, սակայն հենց իրենք են հրահրում յուրաքանչյուր վեճ ու բախում: Ժամանակ առ ժամանակ կենդանակերպի այս նշանները ինքնահաստատման կարիք ունեն, նրանք վարպետորեն կարողանում են իրենց շրջապատում գտնել թույլ մարդկանց, որոնց կարելի է ճնշել կամ ղեկավարել:
Կենդանակերպի այս նշանը կոնֆլիկտի մեջ է մտնում դիմացինի հետ միայն այն դեպքում, եթե բացարձակապես վստահ է իր ճշմարտացիության վրա: Եթե անգամ մի փոքր կասկած կա, որ ինքն այդ մենամարտում կարող է պարտվել, կարիճն իսկույն հնազանդվում ու ետ է քաշվում:
Աստղագետները կարիճներին խորհուրդ են տալիս սիրային հարաբերություններում ընտրել իշխող զուգընկեր, որովհետև թույլերի հետ կարիճները կոնֆլիկտի մեջ են մտնում մեծ սիրով ու պատրաստակամությամբ:

Երկվորյակներ
Կենդանակերպի այս նշանները շատ զգացմունքային են և նրանց հոգեկան մեծ բավականություն է պատճառում, երբ կոնֆլիկտները վերջանում են իրենց հաղթանակով: Երկվորյակներին անհնար է ինչ-որ բան համոզել, եթե նրանք դա չեն ցանկանում ընդունել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ողջ կյանքում ձգտում եմ դիմացինին խորհուրդ տալ ու սովորեցնել, իսկ երբ մեկը համարձակվում է նրանց հակառակվել, երկվորյակները մտնում են կոնֆլիկտի մեջ:
Երկվորյակների համար սեփական կարծիքը բացարձակ ճշմարտություն է, և ոչ ոք իրավունք չունի հակառակվելու:
Այս կենդանակերպի նշանների կոնֆլիկտներն աչքի են ընկնում յուրահատուկ ագրեսիվությամբ ու լարվածությամբ, որովհետև երկվորյակները վեճի մեջ ներդնում են իրենց ողջ ուժն ու էներգիան:
Սակայն այս նշանի հետ կոնֆլիկտից խուսափելու իդեալական տարբերակ կա. հարկավոր է ամեն հարցում համաձայնվել նրա հետ:

Աղեղնավոր
Աղեղնավորներն ուժեղ են, խելացի և ընոդւնակ: Սովորաբար այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները մեծ հաջողությունների են հասնում իրենց կյանքում: Տեսնելով, որ դիմացինն ավելի թույլ է՝ աղեղնավորը շտապում է ամոթանք տալ նրան կամ նվաստացնել: Սա է պատճառը, որ աղեղնավորների կյանքից կոնֆլիկտներն ու վեճերն անպակաս են: