«Ամառն ավարտված չէ»․ Մանե Գրիգորյանը՝ նորաձևության կենտրոն Միլանում

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն, ով այս պահին աղջկա հետ միասին հանգիստն է անցկացնում Իտալիայում, նոր գեղեցիկ ֆոտոշարք է իրականացրել։ Լուսանկարները հրապարակվել են Մանեի ինստագրամյան էջում։ Մանեն այս պահին Միլանում է և հասցրել է լինել Լա Սկալա օպերային թատրոնում, ինչպես նաև տեսնել Լեոնարդո Դա Վինչիի հայտնի արձանը։ Հաղորդավարուհին նաև լուսանկարներ է տեղադրել աղջկա՝ Կայայի հետ միասին։ «Ամառն ավարտված չէ։ Կայայի հետ ճանապարհորդելը միշտ զվարճալի է»,- այսպես է մեկնաբանել լուսանկարները Մանե Գրիգորյանը։