Սոնա Ռուբենյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել մեղրամսից

Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել Փարիզի հայտնի Մոնմարտր Սակրե Կյոր բազիլիկ տաճարի ֆոնին:

Լուսանկարում Սոնան ամուսնու՝ Էմիլի հետ է։

Զույգը Ֆրանսիա է մեկնել հարսանյաց արարողությունից հետո:

Երգչուհին չի մեկնաբանել լուսանկարը, սակայն հետևորդներն այն ողողել են գովեստի խոսքերով՝ երիտասարդներին բնորոշելով որպես գեղեցիկ զույգ։

Հիշեցնենք` Սոնայի ու նրա ընտրյալի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 27-ին Երևանի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sona Rubenyan (@sonarubenyan)