Մոնիկա Բելուչին խոսել է Վենսան Կասելի մասին և նկարահանվել նորաձևության ամսագրի ֆոտոշարքում

57-ամյա Մոնիկա Բելուչին, որը վերջերս թատրոնում մարմնավորել է Մարիա Կալասին, հայտնվել է The Sunday Times-ի նոր համարի շապիկին։ Դերասանուհին մասնակցել է ֆոտոշարքի, ինչպես նաև կարճ հարցազրույց է տվել, որում պատմել է իր նախկին սիրելիի՝ Վենսան Կասելի հետ հարաբերությունների և անձնական կյանքի մասին։

Չնայած Վենսան Կասելը և Մոնիկա Բելուչին բաժանվել են 2013 թվականին, նրանք դեռևս համարվում են կինոաշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Քանի որ նրանք ունեն երկու դուստր՝ 17-ամյա Դևան և 11-ամյա Լեոնին, նրանք շարունակում են շփվել, և նրանց հարաբերությունները, բնականաբար, լրագրողների ուշադրության կենտրոնում են միշտ։

«Մենք վաղուց ենք բաժանվել, բայց, մյուս կողմից, եթե ծնող ես դառնում, ուրեմն ծնող ես մնում ամբողջ կյանքում։ Հիանալի է, երբ հնարավորության դեպքում հարաբերություններ կան հանուն երեխաների»,- ասել է Մոնիկան Վենսան Կասելի մասին։

2018 թվականին Կասելը ամուսնացել է մոդել Թինա Կունակիի հետ, որն իրենից փոքր է 30 տարով։ Այդ ժամանակ Մոնիկային վերագրվում էր սիրավեպ նկարիչ և քանդակագործ Նիկոլաս Լեֆևրի հետ, որը ևս իրենից փոքր էր: Հետո հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են։ Մոնիկան հրաժարվել է խոսել իր անձնական կյանքի մասին։

«Չեմ հավատում, որ դուք հարցնում եք, բայց ինձ թվում է, որ, տարիքից ելնելով, ես արդեն իրավունք ունեմ չպատասխանել նման հարցերին»,- ասել է Բելուչին։

Թեև հարցազրույցի ժամանակ նա նախընտրել էր չխորանալ իր անձնական կյանքի մանրամասների մեջ, սակայն ընդհանուր առմամբ հաճույքով շահարկել է սիրո և կրքի թեման:

«Էներգիան սիրո և կրքի մեջ է: Բայց կիրքը կարող է լինել ամեն ինչի մեջ. աշխատանքի, ընտանիքի հանդեպ սիրո մեջ, սիրո մեջ այն ամենի հանդեպ, ինչ ձեզ շրջապատում է։ Կիրքը հոգեվիճակ է, այն, թե ինչպես ես վերաբերվում իրերին: Ինձ համար, սակայն, ինտուիցիան առաջին տեղում է: Երբ ես կարդում եմ սցենարը, այն պետք է ինձ հուզի։ Նույնն է ընկերությունների, հարաբերությունների, ամեն ինչի դեպքում: Այդ էներգիան մի բան է, որը հնարավոր չէ նկարագրել»,- ասել է դերասանուհին։