35-ամյա երգիչ Դրեյքի ներկայացուցիչները նրա անունից դիմել են Ձայնագրման ակադեմիա՝ նրան «Գրեմմի-2022»-ի թեկնածուների ցուցակից հանելու խնդրանքով: Ակադեմիան բավարարել է խնդրանքը: Որոշման պատճառներն անհայտ են:
Դրեյքը առաջադրվել է երկու անվանակարգում՝ Լավագույն ռեփ ալբոմ` Certified Lover Boy ձայնագրության համար և Լավագույն ռեփ կատարում՝ Way 2 Sexy-ի համար:
Դրեյքն արդեն չորս Գրեմմի մրցանակ ունի: Երաժիշտը բազմիցս հիասթափություն է հայտնել, որ երբեք չի առաջադրվել այն անվանակարգերում, որոնք ռեփին չեն առնչվում: Հավանաբար այս տարի նրա համբերության բաժակը լցվել է, և նա չի ցանկացել պայքարել միայն ռեփի անվանակարգերում մրցանակի համար:
Գրեմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 31-ին: