«Ուզում եմ երկու սևամորթ աղջիկների սիրո պատմություն նկարահանել». Զենդայան նկարահանվել է նոր ֆոտոշարքում և պատմել պլանների մասին

«Euphoria» սերիալի և «Dune» ֆիլմի 25-ամյա աստղ Զենդայան նկարահանվել է Interview Magazine ամսագրի նոր համարի համար:

Դերասանուհին մի քանի վառ կերպարներ է փորձել և հարցազրույցում խոսել իր ստեղծագործական ծրագրերի մասին: Զենդայան խոստովանել է, որ ապագա աշխատանքի համար հստակ ծրագիր չունի, նախընտրում է անել այն, ինչ իրեն դուր է գալիս և հաճույք է ստանում: «Ես ուզում եմ անել այն, ինչ ինձ ուրախացնում է, ուրախություն է պատճառում և լցնում ինձ որպես արվեստագետ, որպես մարդ»,- ասել է նա:

Նա դեմ չէ իրեն փորձել այլ դերում, օրինակ՝ որպես ռեժիսոր: «Ռեժիսոր դառնալու գաղափարը հուզում է ինձ: Ահա թե ինչու եմ ես հաճախակի նկարահանման հրապարակում: Երբ ես չեմ նկարահանվում, փորձում եմ ուսումնասիրել և անձնակազմի անդամներին խնդրել բացատրել իրենց աշխատանքի նրբությունները»,- նշել է աստղը:

Զենդայան արդեն ապագա ֆիլմի գաղափար ունի. նա ասել է, որ կցանկանար նկարահանել երկու թխամորթ աղջիկների սիրո պատմություն:

Խոսելով «Euphoria»-ի մասին՝ Զենդայան նշել է, որ սա սերիալ չէ, որին պարզապես պետք է հետևել: Դրա նպատակն է սովորեցնել մարդկանց հոգ տանել և կարեկցել: Այս հարցում ինձ շատ օգնեց Ռուն (Զենդայայի հերոսուհին սերիալում):

«Մինչև նրան մարմնավորելը ես մանրամասն չէի հասկանում, թե ինչ է նշանակում լինել թմրամոլ: Հուսով եմ, որ սերիալը կօգնի նրանց, ովքեր կա՛մ անցել են կախվածության միջով, կա՛մ գիտեն մեկին, ով կախվածություն ունի, որպեսզի զգան, որ իրենք միայնակ չեն իրենց փորձությունների մեջ: Թերևս դա ինչ-որ մեկին կսովորեցնի, թե ինչպես ճիշտ խոսել սիրելիների հետ, ովքեր օգնության կարիք ունեն: Իսկ նրանք իրենց հերթին կկարողանան բացատրել իրենց վիճակը: Նրանք կկարողանան ասել սիրելիներին. «Ես չկարողացա բացատրել, թե ինչ եմ զգում, բայց նայեք սերիալը և կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ»,- ասել է դերասանուհին: