«Oak View Group» կազմակերպությունը օրեր առաջ հայտնեց, որ Էդ Շիրանն իր համերգային շրջագայությունների թվով և ունեցած հասույթով առաջինն է դարձել աշխարհում:
Երգիչն այդ մասին իմացել է համացանցից:
«Ես չէի հավատում իմ աչքերին և անչափ ուրախ էի: Համերգային շրջագայությունն ինձ իրոք շատ հաճելի պահեր, տպավորություններ ու հիշողություններ պարգևեց, բայց իմանալով իմ ռեկորդի մասին ես իսկապես երջանկացա:
2 տարվա ընթացքում ես հասցրել եմ լինել տասնյակ երկրներում, ծանոթանալ տարբեր ու հիասքանչ մարդկանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ: Այդ տարիներն ինձ համար մեծ կարևորություն ունեն: Շնորհակալ եմ իմ երկրպագուներին, որոնց շնորհիվ էլ ես այդ ամենը ձեռք եմ բերել»,- կիսվում է երգիչը:
2 տարվա ընթացքում Էդ Շիրանը հասցրել է լինել 43 երկրներում, ուենալ 255 համերգ: Վաճառվել է 7 միլիոն տոմս:
Համերգային շրջագայությունից ստացված հասույթը կազմում է 775 միլիոն դոլար:
Լրագրողների հետ հարցազրույցում երգիչը պատմել է, որ պատրաստվում է իր հասույթի մեծ մասն օգտագործել բարեգործության մեջ՝ օգնելով անապահով ընտանիքի երեխաներին կրթվել: