Kwisty նորաձևության շոու․ Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուն ներկայացրել են հայտնիներն ու մանկատան սաները

Հայաստանում վերջին տարիներին fashion show-ները գնալով քչանում են, քանի որ դիզայներները նախապատվությունը տալիս են ցուցադրություն չանելուն, այլ առցանց հարթակներում վաճառք ապահովելուն, սակայն դիզայներ Քրիստինե Գրիգորյանի համար այն ստատուսի հարց է և ցուցադրությունների բացակայությունը միանգամայն անընդունելի է։
Կայացավ  Kwisty նորաձևության շոուն, որի ժամանակ ցուցադրվեց Քրիստինե Գրիգորյանի ստեղծած երեք հավաքածուն։ Ուշագրավ է, որ մոդելների հետ միասին բեմահարթակում հայտնվեցին և քայլեցին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ որդու հետ, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը՝ դստեր հետ, դերասան Սուրեն Առուստամյանը, «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին։

ShowBiz.am-ը ներկա է եղել միջոցառմանը, զրուցել դիզայներ Քրիստինե Գրիգորյանի հետ, ինչպես նաև ֆիքսել երեկոյի հետաքրքիր և ուշագրավ պահերը։

Երեկոյի ընթացքում տեղի ունցավ երեք հավաքածուի ցուցադրություն․ ցուցադրվեցին ձմեռային և ատլասը հավաքածուները, ինչպես նաև «Հայկական հոգի»  հավաքածուն, որը մեծ վաճառք է գրանցել Մոսկվայում։

«Ես հայկական զարդանախշերը շատ սիրում եմ, ինչի շնորհիվ էլ ստեղծվեց մեր նոր հավաքածուն՝ «Հայկական հոգին», որում, կարելի է ասել, օգտագործված են մեր զարդանախշերը մոդեռնիզացված տարբերակով։ Այդ հավաքածուն այժմ չի վաճառվում, քանի որ պարզապես չեմ կարողանում դրանից բաժանվել»,- խոստովանում է դիզայները։

Քրիստինե Գրիգորյանի ստեղծած հագուստների վրա ասեղնագործված է հայկական դրոշը, դիզայներն իրեն համարում է շովինիզմի ամենավառ մերկայացուցիչներից մեկը և կարևորում է այն, որ հագուստից երևա դրա հայկական լինելու փաստը։

Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուն ստեղծվել է կես տարվա ընթացքում, դիզայները տարվա ընթացքում պարտադիր երկու անգամ ցուցադրում է իր նոր հավաքածուները, ինչին, ի դեպ, գնալով ավելի քիչ կարող ենք ականատես լինել հայկական նորաձևության ոլորտում, քանի որ շատերը նախապատվությունը տալիս են սոցհարթակներում վաճառք ապահովելուն։ «Ես կարծում եմ, որ բարձր ստատուս ունեցող դիզայները չի կարող իրեն նման բան թույլ տալ միայն այն պատճառով, որ այն կարող է ֆինանսապես ավելի ձեռնտու լինել։ Ես ստեղծում եմ հագուստ բոլորի համար, ով էլ չի կարողանա ձեռք բերել, ես պատրաստ եմ նվիրել»,- նշում է դիզայները։

Բեմում մոդլենրի և հայտնիների հետ միասին քայլեցին նաև Գավառի մանկատան սաները, որոնք երազում էին մոդելային կարիերայի մասին և հնարավորություն ստացան իրականացնելու իրենց երազանքը։ «Ես իրենց շատ եմ սիրում, իրենք ինձ համար շատ մեծ ոգեշնչման աղբյուր են»,- ասում է Քրիստինե Գրիգորյանը։

Քրիստինեն երեխաների հետ ծանոթ է արդեն չորս տարի և Ամանորին ընդառաջ դիզայների հեղինակած ձմեռային հավաքածուի օրինակները կնվիրվեն նրանց։

Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Վահրամ Մելքումյանի