Դերասան Մարկ Կովալին ծեծի են ենթարկել Սանկտ Պետերբուրգում՝ հասարակական տրանսպորտի կանգառում: 29-ամյա դերասանին տեղափոխել են բժշկական հաստատություն։
Բժիշկները դերասանի մոտ փակ գանգուղեղային վնասվածք են ախտորոշել։ Հարվածների արդյունքում նրա դեմքն ամբողջությամբ այտուցված է եղել։ Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցած դեպքի բոլոր մանրամասները։
Մարկ Կովալն ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտը։ Նա հայտնի է «Мажор-2», «Морские дьяволы», «Выжить любой ценой», «Белый шаман» սերիալներում և այլ հեռուստանախագծերում մարմնավորած կերպարներով։