Այսօր Օլգա Բուզովան համարվում է ռուսական շոու-բիզնեսի ամենաշատ վարձատրվող աստղերից մեկը: Օլգան հիմա զբաղվում է դերասանությամբ, հաղորդավարությամբ, դիզայներությամբ, երգով և շուտով պատրաստվում դառնալ ռեժիսոր:
Բուզովան մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Լրագրողների հետ զրույցում նա կիսվում ՝ ինչպես էր ամեն երկրի մասին սովորելիս երազում ճանապարհորդելու մասին: Նրա երազանքը կատարվեց: Օլգան դեռ ուսանող էր, երբ հայտնվեց ռեալիթի շոուներում և կարողացավ մեծ ճանաչում ձեռք բերել:
Նրա գործընկերուհին՝ Քսենիա Բորոդինան, մասնագիտությամբ լեզվաբան է: Ամուսնանալով իտալացի միլիոնատիրոջ հետ՝ Քսենիայի մայրը կարողացել է օգնել դստերը, ինչի շնորհիվ էլ գեղեցկուհին ուսում է ստացել իտալական լավագույն համալսարաններից մեկում:
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը մասնագիտությամբ հոգեբույժ է: Նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Դպրոցն ավարտելով՝ Գարիկը երազում էր դառնալ լրագրող, սակայն ծնողները թույլ չտվեցին:
«Հայրս ինձ ասաց՝ տղաս դարձիր բժիշկ, իսկ հետո զբաղվիր ինչով կցանկանաս, բժշկական կրթությունը քեզ ոչնչով չի խանգարի»,- հիշում է հոր խոսքերը Մարտիրոսյանը:
Հումորիստն անկեղծանում է, որ շատ դժվար ուսանողական տարիներ է ունեցել և ողջ ժամանակն անցկացրել է քննություններին պատրաստվելով:
Նրա գործընկերը՝ Միշա Գալուստյանը, նույնպես բժիշկ է: Միշան մանկաբարձ է: Մինչև հեռուստաէկրաններին հայտնվելը, Գալուստյանը հասցրել է որոշ ժամանակ աշխատել հիվանդանոցում.
«Միայն մեկ անգամ եմ ծնունդ ընդունել: Այդ օրն ինձ խոսք տվեցի, որ էլ երբեք ծննդատուն ոտք չեմ դնի»,- անկեղծանում է Գալուստյանը: