Այս շաբաթը «Աստղային պատերազմներ»-ի երկրպագուների համար բարի լուրով է սկսվել։ Կինոմանների տրամադրությունը «Disney» կինոստուդիան բարձրացրել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր մասի թիզերի հրապարակմամբ։
Հոլովակը ներկայացվել է Disney D23 Expo միջոցառման շրջանակներում, ուր ներկայացվել են նաև մի շարք այլ ծրագրեր։ Հիմա թիզերը հայտնվել է նաև Համացանցում։
Նոր Ֆիլմում Ռեյը և Քայլո Ռենը կհանդիպեն պատերազմից հետո ավերված մոլորակի մեջտեղում՝ պատրաստ մարտին: Նոր ֆիլմի գլխավոր չարագործը կլինի Պալպատին կայսրը. նրան կարելի է տեսնել նաև ֆիլմի նոր պաստառի վրա:
Ակնհայտորեն, ֆիլմի պրեմիերան բաց թողնել պետք չէ. նոր ֆիլմը մոտակա տարիների համար կլինի «Աստղային պատերազմներ» սերիալի վերջին ֆիլմը, ենթադրվում է, որ ֆիլմի սագայի զարգացումները որոշ ժամանակով կդադարեցվեն: Այս մասին հայտարարել է «Disney»-ի նախագահ Ռոբերտ Այգերը: