Peloton ընկերությունը «վերակենդանացրել» է Sex and the City-ի նոր սերիայում մահացած հերոսին

«Sex and the City» սերիալի շարունակության պրեմիերայից հետո, որը կոչվում է «And Just Like That», մարմնամարզական հեծանիվներ արտադրող Peloton-ի բաժնետոմսերի գները կտրուկ անկում են ապրել:

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ գլխավոր հերոսներից մեկը՝ Միստր Բիգը, որին մարմնավորում է Քրիս Նոթը, մահանում է սրտի կաթվածից՝ հատուկ այս ապրանքանիշի հեծանիվի վրա մարզվելուց հետո:

Իր համբավը վերականգնելու և արժեթղթերի անկումը դադարեցնելու համար Peloton-ը որոշել է խելացի մարքեթինգային հնարք կիրառել: Ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում «հարություն է տվել» սերիալի հերոսին: Տեսանյութում Միստր Բիգը վայելում է կյանքը իր նոր սիրելիի՝ Ալլեգրայի հետ, որի համար նա թողել է Քերի Բրեդշոուին:

Տեսանյութը վերնագրվել է «Նա ողջ է»: Նոթի հետ տեսահոլովակում նկարահանվել է Ջես Քինգը (նա մարմնավորում էր Ալլեգրային), ով նշում է, որ Միստր Բիգը հիանալի տեսք ունի: