Կարիճն ու խեցգետինը իդեալական համապատասխանում են միմյանց: Խեցգետիննեի հաստատակամ և համարձակ բնույթը գրավում է կասկածամիտ և տատանողական կարիճներին՝ նրանց ինքնավստահություն ներշնչելով: Խեցգետինների նուրբ և հանգիստ բնավորությունը հավասարակշռում է կարիճների ըմբոստ և երբեմն ագրեսիվ բնույթը:
Այս երկու նշաններին միավորում է բարդ և ծանր բնավորությունը: Նրանք իրար շատ լավ են հասկանում, ատում են նույն երևույթները և գնահատում նույն արժեքները: Թերևս միայն կարիճներին է հաջողվում դիմակայել խեցգետինների համառությանը:
Հորոսկոպի բոլոր նշանների մեջ դժվար է գտնել միմյանց այսքան նման երկու այլ նշան՝ հպարտ, ինքնավստահ, հաստատակամ, խելացի և կարծրատիպերից դուրս: Այս երկուսն ունեն ոչ ստանդարտ, կրեատիվ մտածելակերպ և միմյանց մեջ գնահատում են սուր միտքը, հավատարմությունն ու նվիրվածությունը:
Այս երկուսի համատեղ կյանքի ընթացքում շատ թռիչքներ և վայրէջքներ կարող են լինել, սակայն նրանք ունեն ամուր հարաբերություններ ստեղծելու մեծ շանսեր:
Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները ստեծված են միասին լինելու համար: