Ամեն տարի աշխարհում անցակցվում են գեղեցկության տասնյակ մրցանակաբաշխություններ, սակայն նրանց մեջ առանձնանում է հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթը: Մրցանակաբաշխության նպատակն է կոտրել կարծրատիպերը, որ հասարակությունը հաշմանդամություն ունեցող անձի մեջ առաջին հերթին ոչ թե ֆիզիկական կամ մտավոր խնդիրը տեսնի, այլ՝ նրա հնարավորությունները, տաղանդներն ու երազանքները:
Ձեզ ենք ներկայացնում մոդելների, ովքեր ամբողջովին փոխում են ժամանակակից գեղեցկության մասին գաղափարները: Նրանք գեղեցիկ են իրենց յուրահատկությամբ և անկրկնելիությամբ: Այս մարդիկ տարբերվում են բոլոր մոդելներից, և հենց դա էլ գնահատում են նրանց մեջ շատերը. նրանք միաժամանակ գեղեցիկ են և յուրօրինակ:
Ագաթա
«Ավտովթարի հետևանքով 7 տարեկանում կորցրել եմ ոտքս: Հիշում եմ՝ որքան խղճահարությամբ էին ինձ վերաբերվում դասընկերներս, և դա շատ էր ինձ ցավեցնում: Ծնողներս նույնպես անդադար խղճում էին ինձ՝ մտածելով, որ ես այլևս լիարժեք մարդ չեմ: Սակայն ես կարողացա նրանց ապացուցել հակառակը»
Մարտա
«Բոլոր փորձություններն էլ մարդկանց համար են: Պետք կարողանալ հաղթահարել դրանք»
Մարտան դաշնակահարուհի էր: Նա ուներ լավ աշխատանք, առողջ ու երջանիկ ընտանիք: Սակայն, երբ Մարտան սիրահարվեց իր վաղեմի ընկերներից մեկին և ասաց ամուսնուն, որ պատրաստվում է ամունալուծվել, նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց:
Փորձելով սպանել կնոջը՝ Մարտայի ամուսինը ատրճանակով մի քանի անգամ կրակում է նրա վրա: Տուժում է միայն Մարտայի ձեռքը, որը բժիշկներն ամպուտացնում են:
Վիկտորյա
«Ես չեմ բարդույթավորվում իմ խնդրի պատճառով: Չէ որ ես ողջ եմ. դա իմ կարևորագույն հաղթանակն էր»
Վիկտորյան 12 տարեկան էր, երբ սկսեց պայքարել քաղցկեղի դեմ: Հիվանդությունը նա կարողացավ հաղթահարել, սակայն բժիշկները նրա ոտքը չկարողացան փրկել:
Լինդա
«Ես երազում էի ապրել անմարդաբնակ կղզում, որտեղ ոչ ոք ինձ վրա չէր նայի տարօրինակ ու վախեցած հայացքով»
Լինդան դեռ նորածին էր, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին հիպոֆիզային գաճաճություն: Լինդայի պնդմամբ՝ նա շատ խնդիրներ է ունեցել դպրոցում, ընտանիքում, որովհետև ոչ ոք չէր ցանկանում առնչվել իր հետ: