Վերջապես գնում եմ տուն. պլաստիկ վիրահատությունից հետո Գոհար Ավետիսյանի վիճակը կայունացել է

Հայտի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկնակի վիրահատությունից հետո վերջապես տուն է վերադարձել։

Վիրահատությունից հետո բարդություններ էին առաջացել, Գոհարի ոտքի կարերը սկսել էին արյունահոսել։ Բժիշկների խորհուրդներին հետևելու համար դիմահարդարը տեղափոխվել էր հյուրանոց, քանի որ տանը ամուսնու` Սերգեյի և փոքրիկ որդու` Գասպարի հետ չէր ստացվում դա անել։

Գոհարը սենյակ էր վարձել Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցում, որպեսզի աշխատանքի և կլինիկա գնալը հարմարավետ լինի։

«Վերջապես գնում եմ տուն, այնքան ուրախ եմ։ Ճիշտ է, ես մտադիր էի լրիվ ապաքինվելուց հետո տուն վերադառնալ, բայց միշտ չէ, որ իրավիճակներն ու մեր ծրագրերը համընկնում են»,- Ինստագրամի իր էջում գրել է դիմահարդարը։

Նա իր էջի հետևորդներին շնորհակալություն է հայտնել աջակցության ու բարեմաղթանքների համար։

Հիշեցնենք` Գոհարը վերջին տարիներին համառորեն փորձում է նիհարել։ Ամուսնալուծությունից հետո նա ազատվել էր 43 կիլոգրամից և նոր սեր գտել: Որդու ծնվելուց հետո Ավետիսյանը կրկին քաշ էր հավաքել։ 2020 թվականի դեկտեմբերին նա կշռում էր 92-94 կգ։ Այդ ժամանակ էլ նա որոշել էր առաջին վիրահատության դիմել։ Նրա կուրծքը փոքրացրել էին, որովայնի ճարպը տեղափոխել հետույքի հատված։

Դիմահարդարին երկրորդ անգամ վիրահատել էին նոյեմբերի 28-ին։ Դեկտեմբերի 3-ին նրան հոսպիտալացրել էին, քանի որ ոտքի վրայի վերքը բացվել էր։