«Միսս աշխարհ 2021»-ի եզրափակիչը հետաձգվել է մասնակիցների շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով

«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը, որը նախատեսվում էր անցկացնել հինգշաբթի Պուերտո Ռիկոյում, հետաձգվել է, քանի որ միջոցառման հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդկանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, այդ թվում՝ 97 մասնակցից 23-ի մոտ:

Ինչպես հաղորդում է CNN-ը, որոշման մասին հայտարարվել է մրցույթի մեկնարկից ժամեր առաջ: Կազմակերպիչները հայտնում են, որ հեռուստատեսային եզրափակչի համար նոր ժամանակացույց են մշակում: Այն կհեռարձակվի հաջորդ 90 օրվա ընթացքում:

Պուերտո Ռիկոյի առողջապահության ոլորտի ներկայացուցիչը հայտնել է, որ մրցույցի հետ կապ ունեցող մարդկանց շրջանում կորոնավիրուսի թեստի 38 դրական պատասխան է ստացվել: Վարակվածների թվում մասնակիցներից բացի անձնակազմի 15 անդամ կա: