Վարդան պատմել է` ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, և խոստովանել, որ խորթ հայրը ծեծել է իրեն

Հայտնի պարուհի, pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ամուսնությունից հետո առաջին անգամ խոսել է ամուսնու՝ Անատոլիի հետ ծանոթանալու մասին։ Նա հարցազրույց է տվել «Օլիցկայա» Youtube-ալիքին:

Պարուհին պատմել է, որ ամուսինը նախկին մարզիկ է։ Անատոլին սոցցանցում տեսել է Վարդայի մասնակցությամբ ֆիտնես-տուրի ժամանակացույցը, որոշել է գնալ Սոչի ու «նայել նրա աչքերի մեջ»:

«Նրա քույրը ցույց է տվել Ինստագրամյան էջս ու խորհուրդ տվել, որ ինձ նման կին ունենա։ Նա նայել է ու ասել․ «Սա ի՞նչ է։ Հաստ շուրթեր ունի, ձողի վրա է պարում»։ Կարծրատիպային մտածողությունն է «միացել»։ Իսկ հետո հետևել է իմ էջին, դիտել հարցազրույցս ու Սոչիի տոմս գնել»,- ասել է պարուհին։

Վարդան նշել է, որ չի ուզեցել ժամանակավոր սիրավեպ ունենալ ու հեռախոսահամարը չի տվել երիտասարդին, բայց Անատոլին համառ է գտնվել: Նրանք հանդիպել են Մոսկվայում։ Ի դեպ, նա նախկինում ամուսնացած չի եղել և այլ կանանցից երեխաներ չունի։

«Երբ մենք հիշում ենք մեր ծանոթությունը, ես ասում եմ. «Դու կակազելով էիր մոտենում»։ Իսկ նա պատասխանում է. «Ես վագրի պես մոտեցա քեզ»»,- պատմել է պարուհին։

Վարդան խոստովանել է, որ իրենք ավելի քան վեց ամիս ինտիմ հարաբերություններ չեն ունեցել։ Նրանց մտերմացրել է պարուհու հիվանդ կատուն։ Երբ Վարդան հյուրախաղերի է մեկնել, Անատոլին համաձայնել է խնամել նրա ծեր կատվին։ Պարուհու վերադառնալուց հետո կենդանին սատկել է, Անատոլին էլ մնացել է մխիթարելու։

Վարդան երազում է երեխաների մասին, ու արդեն որոշել են` եթե աղջիկ ծնվի, անունը Աննա են դնելու ամուսնու տատիկի պատվին: Բայց առայժմ զույգը չի կարողանում երազանքն իրականություն դարձնել, թեև առողջական խնդիրներ չկան։

«Հիմա ինձ մոտ վախ է առաջացել, որ ես մայր չեմ դառնալու»,- խոստովանել է նա:

Պարուհին չի թաքցրել, որ վերջին մի քանի ամիսներին բարդ հարաբերություններ ունի մոր հետ։ Նա չի բացառել, որ դա կապված է անցյալի հետ. մայրը թույլ է տվել, որ խորթ հայրը ծեծի աղջկան։ Երբ Վարդան 12-14 տարեկան է եղել, խորթ հայրը ստիպել է օրական տասը դաս սովորել, և եթե նա ինչ-որ տեղ սխալվել է, ծեծի է ենթարկվել։ Հետո մայրն ուրիշի հետ է ամուսնացել, իսկ Վարդան սկսել է մենակ ապրել։ Մոր մոտ է գնացել միայն այն ժամանակ, երբ ընդհանրապես փող չի ունեցել։

Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի ու զանգվածային հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Pole-dance-ի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։