Չափազանց ստեղծագործ մոտեցում վարսահարդարմանը. վիետնամցի մասնագետն ուշագրավ ծաղկային սանրվածքներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)

Վիետնամցի երիտասարդ վարսահարդար Նգույեն Փհաթ Թրին հայտնի է դարձել իր ուշագրավ ծաղկային դիզայնով, որոնց օգնությամբ տոնական սանրվածքներ է ստանում:

Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, 28-ամյա վիետնամուհին, որը մասնագիտությամբ կենսատեխնոլոգ է և մշտապես սեր է ունեցել արվեստի հանդեպ, իր համար նոր մասնագիտություն է ստեղծել: Նա որոշել է զուգահեռ դիմահարդարում և վարսահարդարում սովորել: Հակասական թվացող մասնագիտություններն օգնել են իրեն կենտրոնանալ ծաղկային կոմպոզիցիաներ ստանալու վրա:

Նրա աշխատանքներից յուրաքանչյուրը բավականին ժամանակատար է: Դրանցից ամեն մեկը ստանալու համար նա 1-2 օր է ծախսում, իսկ ավելի բարդ կոմպոզիցիաների դեպքում՝ 2-3 ամիս:

Նրա ծառայություններից օգտվելն իհարկե թանկ հաճույք է: Հարսանեկան դիզայնը կարող է արժենալ 3-5 մլն դինգ (130-218 դոլար): Իսկ ամենաթանկարժեք սանրվածքների շարքում են 5-7 մլն դինգ ($218 – $305) արժեցողները։