«Մատանիների տիրակալը» լեգենդար եռերգության դերասանները և ամերիկացի հեռուստահաղորդավար Սթիվեն Քոլբերտը ռեփ են կատարել՝ ի պատիվ առաջին ֆիլմի 20-ամյակին: Տեսանյութը հրապարակվել է The Late Show with Stephen Colbert շոուի YouTube-յան ալիքում:
Տեսահոլովակում հայտնվում են դերասաններ Էլայջա Վուդը, Շոն Էսթինը, Բիլի Բոյդը, Դոմինիկ Մոնագանը, որը մարմնավորում էր գլխավոր հերոսներին՝ հոբիթներին, Հյուգո Ուիվինգը (Էլրոնդ), Օռլանդո Բլումը (Լեգոլաս) և այլք: Իրական հիփ-հոփ արտիստներ Method Man-ը և Killer Mike-ն օգնում են նրանց ռեփ կատարել:
Արտիստները հագնված են եղել տիպիկ ռեփերի ոճով՝ լայն բաճկոններ և սպորտային վերնաշապիկներ, կրել են արևային ակնոցներ և շղթաներ: Աստղերը կարդացել են հատվածներ եռերգության և հերոսների մասին: Կատարումն ավարտվում է Հյուգո Ուիվինգի ասմունքով: