Երգիչ Մոտի կինը՝ 28-ամյա Մարիան բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերեց իր հայտնի ամուսնու շնորհիվ:
Մոտը խոստովանել է, որ կնոջ հետ ծանոթությունը տեղի է ունեցել սոցիալական կայքերում: Հմայվելով աղջկա գեղեցկությամբ ու սեքսուալությամբ՝ Մոտը որոշել է ծանոթանալ նրա հետ: Հիմա Մարիայի ինստագրամյան հետևորդների թիվը հասնում է 2 միլիոնի:
Սակայն օրեր առաջ համացանցում հայտնվեցին երգչի կնոջ հին լուսանկարները, որոնք տասը տարվա վաղեմություն ունեն: Աղջիկն անճանաչելի էր: Երկրպագուներին դուր չեկավ Մարիայի նախկին ոճը՝ վուլգար և ճչացող:
Հետևորդները նաև նկատեցին, որ Մարիայի դիմագծերը շատ են փոխվել այս տարիների ընթացքում:
Դժվար չէ հասկանալ, որ աղջիկը դիմել է պլաստիկ վիրահատության փոփոխելով ծնոտը և շուրթերը:
Ինքը՝ Մարիան, ոչ մի կերպ չցանկացավ մեկնաբանել այդ ամենը. լրագրողներին պարզ էր, որ աղջիկն անհանգստացած էր այս լուսանկարներով, որոնք ժամեր անց անհետացան համացանցից:
«Ես նրա մեջ գտա այն մաքրությունն ու անկեղծությունը, որը հիմա քիչ աղջիկներ ունեն: Տեսնելով նրան՝ ես հասկացա, որ ուզում եմ հենց ինքը դառնա իմ երեխաների մայրը»,- հարցազրույցում կնոջ մասին ասել էր Մոտը:
Իհարկե, այս լուսանկարներից հետո Մարիայի վերաբերյալ ձևավորված դրական կարծիքը երկրպագուների մոտ փոքր-ինչ փոխվեց: