Մոսկվայում 79 տարեկան հասակում մահացել է գրող, մանկագիր, երգահան, բանաստեղծ Պյոտր Սինյավսկին։ Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայկոչելով REN TV-ին։
Սինյավսկիին դեկտեմբերի 22-ին մահացած են գտել իր բնակարանում։ Նրա մահը կրում է բնական բնույթ։
Իրավապահները քննում են դեպքի մանրամասները։
Պյոտր Սինյավսկին Ռուսաստանի գրողների միության մոսկովյան կազմակերպության անդամ է։ Հանդիսանում է Չուկովսկիի անվան գրական մրցանակի դափնեկիր, Սերգեյ Միխալկովի և Մարշակի մրցանակի, Մոսկվայի կոմսոմոլի մրցանակի դափնեկիր։