Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի ամուսնալուծության շուրջ սկանդալը 2017 թվականից սկսած չի հանդարտվում: Դերասանի նախկին կինը նրան մեղադրում է ընտանեկան բռնության մեջ, ինչից հետո Դեփը կորցրել է իր բոլոր կապերը, աշխատանքն ու դերերը: Նախկին ամուսինների դատական գործը շարունակվում է մինչ օրս: Վերջերս հայտնի դարձավ, որ երկու էպիզոդից բաղկացած ֆիլմ է նկարահանվելու նրանց ամուսնալուծության մասին: Սերիալը «խնդիրը» կներկայացնի երկու կողմից՝ Էմբեր Հերդիի և Ջոնի Դեփիի:
Պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի ամռանը:
Ջոնի Դեփը բացահայտել է առաջիկա վավերագրական ֆիլմի որոշ մանրամասներ: Նրա խոսքով՝ հենց Էմբեր Հերդն է դարձել հոգեմետ դեղերից իր կախվածության պատճառը:
Երաժիշտ Բիլ Հանթին նվագել է Ջոնի Դեփի հետ 80-ականներին The Kids-ում: Նա պնդում է, որ փորձել է զգուշացնել Դեփին՝ Հերդի հետ ամուսնությունից առաջ: Նա կարծել է, որ Դեփի հետ հարաբերություններում դերասանուհին եսասիրական նպատակներ է հետապնդում: «Դա ամբողջովին կործանեց նրա կարիերան և կյանքը»,- ասել է Դեփի նախկին գործընկերը: