Աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն նկարահանվել է Saint Laurent-ի նոր գովազդային արշավում։ 81-ամյա դերասանի մասնակցությամբ լուսանկարը հայտնվել են բրենդի Ինստագրամի պաշտոնական էջում։
Սև ու սպիտակ լուսանկարներն արվել են նորաձևության լուսանկարիչ Դեյվիդ Սիմսի կողմից: Նրա օբյեկտիվում նախկինում հայտնվել են Քենդալ Ջենները, Լայլա Մոսը, Ֆրենկ Օուշենը և այլ հայտնիներ։ Բացի Ալ Պաչինոյից, Saint Laurent-ի արշավում նկարահանվել է նաև 65-ամյա մոդել և դերասանուհի Ջերի Հոլը։
Посмотреть эту публикацию в Instagram