Երգչուհի Սիրուշոն ցուցադրել է, թե ինչպես են իր որդիները Ձմեռ պապին նամակ գրում։
Տեսանյութը երգչուհին հրապարակել է Facebook-ի իր էջում։ Կադրերում 5-ամյա Միքայելը 7-ամյա Ռոբերտին թելադրում է և՛ իր, և՛ նրա ցանկությունները։
Տղաները համերաշխ որոշում են, թե ինչ են Ձմեռ պապից ուզում։
«Իսկ եթե դա չգտնես, փոխարենը մեզ լեգո բեր, որ ավտո սարքենք ու բարիները դրա մեջ նստեն»,- ասում է Միքայելը։
Տեսանյութը շատ է դուր եկել երգչուհու էջի հետևորդներին։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված ու գեղեցիկ ընտանիքներից մեկն ամուսնացել է 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո։
Սիրուշոն և Լևոն Քոչարյանը երբևէ չեն բարձրաձայնել իրենց սիրո պատմության մասին, սակայն հայտնի է, որ այն զույգը միասին է 2001 թվականից, երբ Լևոնը դեռ 16 տարեկան էր, իսկ Սիրուշոն՝ 14։ Լևոնն ու Սիրուշոն ունեն 2 որդի։