Երկու տարի առաջ երգչուհի Անա Սեդակովան ծննդաբերեց իր երրորդ երեխային: 36-ամյա գեղեցկուհին գիրացել էր 14 կգ: Նա խոստովանում է, որ մեծ դժվարությամբ է վերականգնել իր իդեալական կազմվածքը:
Ամուսնալուծությունից հետո դեպրեսիայի և լարվածության պատճառով երգչուհին կրկին սկսեց գիրանալ: Աննան խոստովանում է, որ իրեն չի տանջել խիստ դիետաներով:
«Հնարավոր չէ նիհարել դիետաների շնորհիվ: Կորցրած քաշն իսկույն հետ է վերադառնում, հարկավոր է հետևել առողջ ապրելակերպի»,- խորհուրդ է տվել գեղեցկուհին՝ կիսվելով նիհարելու իր գաղտնքիներով:
• Չի կարելի չափից շատ ուտել (վերջում պետք է մի փոքր քաղց զգալ):
• Չի կարելի օգտագործել շաքարավազ, տորթ (:
• Միրգ պետք է ուտել հիմնական սնունդ ընդունելուց առաջ (մոտ 30 րոպե), այլ ոչ թե՝ հետո:
• Սնունդ ընդունելուց 1-2 ժամ առաջ և հետո ջուր չի կարելի խմել:
• Ուտել չի կարելի ժամը 19:00-ից հետո:
• Չի կարելի օրական 2 բաժակից ավելի թեյ կամ սուրճ խմել:
• Մի օգտագործեք քիմիա (չիպս, կոլա, գազավորված ըմպելիք և այլն):
• Մի օգտագործեք շատ ալկոհոլ: Եթե կարող եք, ապա հրաժարվեք ընդհանրապես և ալկոհոլից, և ծխախոտից: