2022 թվականին Արվեստների և ձայնագրման տեխնոլոգիաների ազգային ակադեմիայի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը կարող է հետաձգվել մի քանի ամսով՝ նոր «օմիկրոն» կորոնավիրուսային շտամի տարածման պատճառով:
Կազմակերպիչները ցանկանում են հունվարի 31-ին նախատեսված շոուն տեղափոխել մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ:
Միջոցառումը պետք է տեղի ունենա Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում, սակայն CBS հեռարձակողն ու ակադեմիան այլ վայրեր են փնտրում: Հավանաբար շոուն կտեղափոխվի Hollywood Bowl՝ բացօթյա համերգասրահ:
«Գրեմմի»-ի անվանակարգերը հայտարարվել են նոյեմբերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կանադացի ռեփեր Դրեյքը Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիայից պահանջել էր իրեն հեռացնել Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության թեկնածուների ցուցակից: