Dior նորաձևության տունը անորոշ ժամանակով հետաձգել է ռեփեր Թրևիս Սքոթի հետ համատեղ ստեղծված հավաքածուի թողարկումը. հայտնում է WWD-ն:
Համագործակցության դադարի պատճառը նոյեմբերին տեղի ունեցած ողբերգությունն էր՝ Astroworld երաժշտական փառատոնում, որտեղ ռեփերը ելույթ է ունեցել: Բացմանը մոտ 50 հազար մարդ է եկել: Սքոթի շոուի ժամանակ ամբոխը մոտեցել է բեմին: Հրմշտոցի պատճառով 14-ից 27 տարեկան ութ մարդ է զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել են: Հիվանդանոց տեղափոխվածների թվում կան տասը տարեկան երեխաներ:
«Հարգանքից ելնելով ողբերգական իրադարձություններից տուժած բոլոր մարդկանց հանդեպ՝ Dior-ը որոշեց ժամանակից շուտ հետաձգել Cactus Jack հավաքածուի թողարկումը, որը պետք է ներառվեր 2022 թվականի ամառային հավաքածուում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Սա առաջին դեպքը չէ, երբ հրաժարվում են համագործակցել հիփ-հոփ արտիստի հետ: Նոյեմբերին Nike-ը նույնպես որոշել է հետաձգել Air Max 1 x Cactus Jack մարզակոշիկների թողարկումը:
Դեկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկման և բարեփոխումների հանձնաժողովի անդամները միացան համերգի ողբերգության հետաքննությանը՝ նամակ ուղարկելով կազմակերպիչներին և պահանջելով տեղեկություններ ողբերգության մասին:
Astroworld Festival-ը ամենամյա երաժշտական փառատոն է, որը տեղի է ունենում Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: