Քրիստինա Եղոյանը նորածին դստեր հետ ամանորյա ֆոտոշարք է հրապարակել

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նորածին դստեր հետ ամանորյա ֆոտոշարք է հրապարակել և հայտնել երեխայի անունը։ Ծնողներն իրենց դստեր համար ընտրել են Լեա Մարիա անունը։

Հավելենք, որ դստեր ծննդի մասին ևս Քրիստինան հայտնել էր ինստագրամյան հրապարակման միջոցով․ երգչուհին փոքրիկի հետ լուսանկար էր հրապարակել և մակագրել․ «Իմ անմեղ էակ»։

Փոքրիկի սեռը բացահայտելուց հետո Քրիստինան պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում և նշում, որ շատ երջանիկ է աղջիկ ունենալու առթիվ։

Նշենք, որ Քրիստինան և Սիմոնն ամուսնացել են նախորդ տարվա սկզբներին։