Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ներկայացրել է, թե ինչպես է տոնական օրերն անցկացնում լողափում։ Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու երգչուհի Ալսուն զվարճալի տեսարաններ են ներկայացնում։
«Ամանորի երրորդ օրն անցնում է շատ հանգիստ։ Ալսո՛ւ, հաստատիր դա»,- տեսանյութին կից գրել է Լևինան։
Նրանց երրորդ ընկերուհին` Էլինա Ջանիբեկյանը, որոշել է Ալսուի փոխարեն պատասխանել գրառմանը։
«Ես հաստատում եմ, որ շատ հանգիստ է անցնում հանգստյան երրորդ օրը։ Այնքան հանգիստ, որ ինձ ուրիշ ափ են նետել։ Ինձ հետ բերեք»,- գրել է Ջանիբեկյանը։
Ավելի ուշ Ալսուն միացել է խրախճանքին` հաստատելով, որ շատ հանգիստ են անցնում օրերը։
Հիշեցնենք, որ Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացած են արդեն 23 տարի` 1998-ից։ Զույգը երկու երեխա ունի` 2004-ին ծնված Ժասմինն ու 2009-ին ծնված Դանիելը։
Посмотреть эту публикацию в Instagram