Դեռևս հնագույն ժամանակներում աշխարհի շատ ժողովուրդներ մազերին հատուկ նշանակություն էին տալիս: Վարսահարդարմամբ հնարավոր էր որոշել նույնիսկ մարդու հասարակական դիրքը: Փարթամ և խիտ վարսերը միշտ էլ հիասքանչ տեսք են հաղորդել կանանց:
Սակայն այսօր անորակ խնամքի միջոցները նպաստում են գլխամաշկի տարբեր հիվանդությունների զարգացմանը, ինչի պատճառով էլ շատերն ունեն մազաթափության հետ կապված խնդիրներ:
Ձեզ ենք ներկյացնում մի քանի դիմակներ, որոնք կարող են օգնել ձեզ տնային պայմաններում լուծել այդ խնդիրը:
Մեղրով դիմակ
Մազերի աճը արագացնելու համար՝ այս դիմակը պետք է օգտագործել ամեն օր:
Վերցրեք մեկ ճաշի գդալ մեղր, այդքան էլ կոնյակ և մեկ ձվի դեղնուց: Այդ ամենը խառնեք իրար, որպեսզի ստացվի միասեռ զանգված և քսեք մազերին: Քսելուց հետո մազերը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով:
Այս դիմակը անհրաժեշտ է մազերին պահել մեկ ժամ:
Ձիթապտղի, կոկոսի, գերչակի յուղով դիմակ
Սրա բաղադրության մեջ մտնում են ձիթապտղի, կոկոսի և գերչակի յուղերը: Խառնեք դրանք և քսեք մազերի արմատներին:
Մատներով տրորեք գլուխը մի քանի րոպե և ծածկեք պոլիէթիլենային տոպրակով:
Դիմակը մազերին պահեք մեկ ժամ, ապա լվացեք մազերը ՝ ջրի մեջ լցնելով մի քիչ կիտրոնի հյութ: