Վերա Բրեժնևայի դուստրը՝ 18-ամյա Սոնա Կիպերմանը, ունի հազարավոր հետևորդներ:
Օրերս նա իր ինստագրամյան էջում հրապարակել է իր ընտրյալի հետ ջերմ ու քնքուշ լուսանկարներ և հուզիչ գրառմամբ շնորհավորել է նրա ծննդյան տոնը:
Երիտասարդ Մետ Քենոնը ապրում է Կալիֆորնիայում և շատ է սիրում ճանապարհորդել: Տղան հաճախ է մեկնում Ռուսաստան, որպեսզի հանդիպի իր սիրելիին:
«Շնորհավորում եմ: Դու այս երկրագնդի վրա իմ ամենասիրելի մարդն ես: Մեզ առջևում սպասվում են գիշերային բազմաթիվ զբոսանքներ ու անվերջանալի ծիծաղ: Սիրում եմ քեզ»,- լուսանկարին կից գրել է Սոնան:
Դստեր շնորհավորանքներին է միացել նաև երգչուհին՝ մեկնաբանություններում շնորհավորելով տղային: