«Էմիլին Փարիզում» սերիալի գլխավոր հերոսուհիները նկարահանվել են ոճային ֆոտոշարքում

Դերասանուհիներ Լիլի Քոլինզը և Էշլի Փարքը մի քանի հետաքրքիր նորաձևության ֆոտոսեսիաների են մասնակցել, մինչ մենք սպասում ենք սերիալի երրորդ եթերաշրջանի անոնսին:

«Էմիլին» ու «Մինդին» զարդարել են բրիտանական GLAMOR ամսագրի հունվարյան համարի շապիկը։ Էկրանային ընկերուհիները հայտնվել են Giambatista Valli-ի, Richard Quinn-ի, Simone Rocha-ի և Vera Wang-ի շքեղ կերպարներով։

Եվ, դատելով նրանց հույզերից, Լիլի Քոլինզը և Էշլի Փարքը լավ զվարճացել են նկարահանման հրապարակում, իսկ ֆոտոշարքն ինքնին ոճային և նույնիսկ մի փոքր արտասովոր է ստացվել։ Դատեք ինքներդ: