«Խելոք սպասում էի, որ նշեմ իմ սիրած ձևերով». Լյուսի Հայրապետյանի լուսանկարներն ու տեսանյութը՝ Մալդիվներից

Մոդել Լյուսի Հայրապեյանն այս օրերին հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում։ Նախորդ փետրվարին ծննդյան տարեդարձը սիրելի հանգստավայրում  նշելուց հետո մոդելը կրկին որոշել է վերդառնալ․ նա արդեն հասցրել է հետևորդների հետ կիսվել տեսանյութով, որն, իհարկե, բուռն արձագանքի է արժանացել: Գրում է BRAVO.am-ը։

«Շնորհավոր 2022: Խելոք սպասում էի, որ հասնեի տեղ ու նշեի հավեսին՝ իմ սիրած ձեւերով»,- գրել է Լյուսին:

Մոդելի լողազգեստով լուսանկարները ևս անտարբեր չեն թողել նրա հետևորդներին:

«Կյանքը ոչ այլ ինչ է, քան ընտրություն: Ընտրություն՝ լինելու վայելող կամ երազող, գեղեցիկ կամ վերջինիս վատաբանող, բավարարվող կամ ագահ, շնորհակալ կամ չգնահատող: Ինքներս ենք որոշում՝ ինչպես օգտագործել մեր ժամանակը. ոմանք այն վատնում են՝ դիմացինին չար խոսքեր գրելով, ոմանք էլ օգտագործում են՝ գիրք կարդալով ու գրված տողերին ուշադրություն չդարձնելով: Բոլորս հոգու խորքում շատ լավ գիտենք մեր իրական տեղն և ով լինելը»,- հրապարակված ֆոտոշարքին կից գրել է Լյուսի Հայրապետյանը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lucie Hayrapetyan (@lustniak)