Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Facebook սոցկայքի իր էջում նոր ընկերուհու՝ 32-ամյա Մարթա Ֆաշինայի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարում Բեռլուսկոնին ժպիտով նայում է իրենից 53 տարով կրտսեր սիրելիի դեմքին: Նա ընկերուհուն շնորհավորել է 32-րդ տարեդարձի կապակցությամբ: Նշվում է, որ Ֆաշինան նախկին վարչապետի Forza Italia կուսակցության անդամ է:
Daily Mail-ը գրում է, որ Ֆաշինան Բեռլուսկոնիի «վերջին ռոմանտիկ նվաճումն է» այն բանից հետո, երբ նա 2020 թվականին խզել է հարաբերությունները Ֆրանչեսկա Պասկալի հետ, որը 34 տարեկանում պարզապես «չափազանց ծեր էր» նրա համար: