«Շատերը կհաստատեն, որ քաշի փոփոխությունից փոխվում է կյանքը»․ Լիլիթ Բասյանն՝ ավելորդ քաշի կոմպլեքսների մասին

Սննդաբան Լիլիթ Բասյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ կից անդրադառնալով ավելորդ քաշի խնդրին և դրա հետևանքով առաջացած կոմպլեքսներին։

«Մարմնի փոխակերպումը կյանքի փոխակերպում է։

Իմ հաճախորդներից շատերը կհաստատեն, որ քաշի փոփոխությունից փոխվում է կյանքը: Երբ կա ավելորդ քաշի կոմպլեքս, դուք ամբողջ ուշադրությունն ուղղում եք դրան։ Ձեր բոլոր մտքերը այն մասին են, թե ինչպես նիհարել:

Երբ դուք հաղթահարում եք այս բարդույթը, ձեռք եք բերում նոր մարմին, դուք ունենում եք ինքնավստահություն։ Դուք սկսում եք հավատալ ձեզ, քանի որ ավելորդ քաշը հաղթահարելուց հետո ինքներդ ձեզ ասում եք՝ եթե կարողացա անել սա, նշանակում է՝ կհաղթահարեմ նաև այլ խոչընդոտներ։

Այժմ ձեր մտքերը հանգիստ են, կան նոր մտքեր, թե ինչպես առաջ գնալ: Քաշ կորցնելը նոր հնարավորություններ է բացում։

Օրինակ՝ իմ հաճախորդուհին ամբողջ կյանքում սիրում էր դիմահարդարվել, բայց առաջ չէր գնում։ Նիհարելուց հետո նա ինձ գրեց. «Լիլ, ես սկսեցի աշխատել, ընդունվեցի ստուդիա, հիմա ինքնավստահությունս ինձ առաջ է մղում»։

Անցել է 2 տարի, ես տեսնում եմ, թե ինչպես է նա նիհարել, փոխել իր կյանքը. նա այլևս այն կոմպլեքսավորված և անվստահ աղջիկը չէ։ Այժմ նա ինքնավստահ կին է, որը դասավանդում է շատ աղջիկների, բացել է իր սեփական ստուդիան։

Պատմեք մեզ, թե նիհարելուց հետո ի՞նչ փոփոխություններ են եղել ձեր կյանքում»,- գրել է Լիլիթը։