Քսենիա Սոբչակն ամուսնանում է սեպտեմբերի 13-ին

Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի ընկերները խոստովանել են լրագրողներին, որ աստղային զույգի հարսանեկան արարողությունը կկայաան սեպտեմբերի 13-ին: Սիրահարները շտապում են, որովհետև Քսենիան շուտով երեխա է պարգևելու Կոնստանտինին:
Ինքը՝ Քսենիան, ոչ մի կերպ չի ցանկացել մեկնաբանել այս շշուկները:
Երկրպագուները նույնպես կասկածել են տեղեկատվության հավաստիության վրա՝ կարծելով, որ Քսենիան հաստատ չէր ցանկանա, որ իր ամուսնությունը կայանա ուրբաթ օրը և այն էլ ամսի 13-ին:
Չնայած լրագրողների հետ հարցազրույցներում գեղեցկուհին բազմիցս նշել է, որ սնահավատ չէ:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Քսենիան իր ինստագրամյան էջում կիսվել էր լուսանկարով, որտեղ երևում էր նրա կլորացած փորիկը: Սակայն իր հղիության մասին բամբասանքներին Սոբչակը մինչ այսօր ոչ մի կերպ չի արձագանքել: