Ավստրալացի հայտնի դերասանուհին նիհարել է 35 կգ-ով և բացահայտել նիհարելու իր առողջ ու հեշտ բանաձևը

Ավստրալացի դերասանուհի Ռեբել Ուիլսոնը քայլելն անվանել է ամենաարդյունավետ մարզանքը նիհարելու համար: Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Apple Fitness+ ծրագրի շրջանակում:

Դերասանուհին խոստովանել է, որ ուժասպառ անող մարզումների փոխարեն ինքը զբաղվել է քայլելով, ինչն էլ օգնել է իրեն նիհարել 35 կգ-ով: Գործող միջոցի մասին նա տեղեկացել էր առողջապահական սեմինարի ժամանակ:

«Բժիշկն ինձ ասաց. «Ռեբել, ավելորդ ճարպից ձերբազատվելու լավագույն միջոցը պարզապես քայլելն է»»,- հիշում է հեռուստաաստղը:

Բժիշկը նրան խորհուրդ է տվել չտանջել իրեն չափազանց խիստ մարզումներով, այլ քայլել օրական մեկ ժամ՝ չափավոր տեմպով:

Դերասանուհու մասին ողջ աշխարհն էր խոսում, երբ նա հայտարարեց, որ 2020 թվականն իր համար դարձել է «առողջության տարի»: Նա արագ սկսել է զբաղվել իր ֆիզիկական վիճակով և հաջողությամբ ձերբազատվել է ավելորդ քաշից: Ճիշտ է ավելի ուշ խոստովանել է, որ պետք է իր արտաքինի մասին սկսեր մտածել 30 տարեկանում, ոչ թե 40: