Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար և բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքի լուսանկարներով և կից խոստովանել, որ շատ է սիրում Ռուսաստանի կազմում գտնվող Կաբարդա-Բալկարիա հանրապետությունը։
«Սա իմ 7-րդ այցն է այս հանրապետություն և ամեն անգամ ավելի ու ավելի եմ հիանում։ Կաբարդա-Բալկարիայի մարդիկ շատ բարի են, շատ կիրթ, զգայուն և հյուրընկալ, շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է Գոհարը։
Գոհարի ինստագրամյան էջի հետևորդները շատ են հավանել դիմահարդարի նոր ֆոտոշարքը և բազմաթիվ դրական և ջերմ մեկնաբանություններ են թողել լուսանկարների մեկնաբանության բաժնում։