Աստղագուշակ հունվարի 14-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրվա տհաճ իրադարձություններն ավելի քիչ նշանակություն կունենան, քան սկզբում կարող է թվալ: Իսկ ահա հաջող զուգադիպություններից կարող եք մեծ օգուտ քաղել: Բայց իրավիճակից օգտվելու համար անհրաժեշտ է հանգստություն պահպանել, ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե պահի հույզերով:

Աշխատեք որոշումների հարցում չշտապել այնտեղ, որտեղ խոսքը գումարի, փաստաթղթերի կամ արժեքավոր իրերի մասին է: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ինչ-որ բան կարող եք մոռանալ, իրար խառնել կամ աչքաթող անել: Հին ծանոթները խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է առօրյա գործերով զբաղվելու համար: Դուք արագ գլուխ կհանեք դրանցից, կհասցնեք այն ամենը, ինչ ուզում էիք ու նույնիսկ ավելին: Օգտակար կլինի ապագայի ծրագրերը քննարկելը: Դուք հստակ կիմանաք, թե ինչպես կարող եք մտածածը կյանքի կոչել, փաստարկներ կգտնեք, որոնցով կհամոզեք քննադատներին:

Անսովոր հանդիպումները, զարմանալի զուգադիպություններն ու անհավանական պատահարները հնարավոր են օրվա երկրորդ կեսին: Դա ոգեշնչող ժամանակահատված է լինելու, որը լրիվ նոր գաղափարներ կնվիրի, կօգնի պատասխաններ ստանալ բարդ հարցերին: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում թանկ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող, հանգիստ օր է: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, վաղուց առաջ եկած խնդիրներից գլուխ հանելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք մասերին, որոնք կարող են կարևոր լինել, կնկատեք այն, ինչը վրիպել է ուրիշների աչքից: Դա թույլ կտա խուսափել սխալներից ու ավելի արագ հասնել դրված նպատակին:

Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Հիմա դուք հույզերին ու պրովոկացիաներին չեք տրվի: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ մի տեղ շտապելու կարիք չկա, և դա ձեզ շատ կուրախացնի: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու համար: Որոշ Խեցգետիններ համագործակցության մասին կպայմանավորվեն մարդկանց հետ, որոնց հետ միասին աշխատել են: Նշանի մյուս ներկայացուցիչներին անսպասելի, բայց շատ գրավիչ գործնական առաջարկներ են սպասվում: Իհարկե, դրանցից հրաժարվել չեք ուզենա:

Կուրախացնի մտերիմների հետ ժամանակ անցկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց ուշադրություն հատկացնելու հնարավորությունը: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի իմպրովիզացված ընտանեկան տոնի համար: Դրա համար առիթ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսը հարմար չէ ո՛չ կարևոր գործերի, ո՛չ լուրջ զրույցների համար: Ձեզ ժամանակ է պետք մտքերը հավաքելու համար: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունն ավելի շոշափելի կդառնա: Ինտուիցիան կհուշի, որ եկել է նոր բան ստանձնելու ժամանակը, և այն այդ հարցում չի սխալվի:

Երեկոյան մոտ ավելի ու ավելի շատ լավ գաղափարներ կհայտնվեն: Դրանք կուզենաք միանգամից կյանքի կոչել, բայց և՛ առողջ բանականությունը, և՛ մտերիմ մարդիկ կհուշեն, որ լավ է չշտապեք: Դեռևս կարելի է գործողությունների ծրագիր մշակել, ամեն քայլը մտածել: Դա շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք ծրագրածից շատ բան կհասցնեք, քանի որ պայմանները բարենպաստ կլինեն, շատ գործեր քիչ ժամանակ կպահանջեն: Բացի այդ, ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Որոշ Կույսեր համախոհներ ձեռք կբերեն, որոնք ժամանակի ընթացքում լավ ընկերներ կդառնան:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրինակ՝ ձեզ կարող են վերադարձնել հին պարտքերը կամ վճարել վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ չի լինի ղեկավարության, կոլեգաների ու գործընկերների հետ լեզու գտնելը: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, և երբեմն ակնհայտ բաները ստիպված եք լինելու նորից ու նորից բացատրել: Ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը ու բարյացակամ տրամադրվածությունը, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Բայց նույնիսկ հասարակ առաջադրանքների լուծումը ժամանակատար կլինի, և դա կվշտացնի:

Իսկ ահա մտերիմների հետ շփումները միայն կուրախացնեն: Դուք կտեսնեք, որ ձեզ իսկապես կես խոսքից հասկանում են, ամեն հարցում աջակցում են: Հետաքրքիր կլինի ընդհանուր ծրագրերի քննարկումը. լրիվ նոր գաղափարներ կհայտնվեն, կուզենաք դրանք ամեն գնով կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Շատ հարցեր անսպասելի արագ կլուծվեն, դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Հաճախ կօգնեն հին ընկերներն ու համախոհները: Դուք կիմանաք, որ կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա, այդ իսկ պատճառով դատարկ բաների համար չեք անհանգստանա:

Օրը հրաշալի կլինի նաև ոչ ֆորմալ շփումների համար: Կարող եք քննարկել նույնիսկ շատ բարդ, ցավոտ թեմաները՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան, իսկ զրույցը վեճով կամ փոխադարձ վիրավորանքներով կավարտվի: Սիրահարված Կարիճներին հաճելի ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք խուսափել անտեղի վեճերից: Արժե մի փոքր սպասել, և ձեր ճշմարտացի լինելը բոլորին ակնհայտ կդառնա: Քննադատներին համոզելու փոխարեն կենտրոնացեք օգտակար գործերի վրա: Օրը հարմար կլինի կարևոր աշխատանքային հարցերը լուծելու համար ու հնարավորություն կտա արժեքավոր ինֆորմացիա ստանալ, որն էլ կօգնի որոշակիություն մտցնել նպատակների մեջ, ճիշտ դնել առաջնահերթությունները:

Առավոտյան ձեր տրամադրությունը կարող է այնքան էլ բարձր չլինել, բայց ժամանակի հետ այն կբարելավվի: Երեկոն հարմար կլինի հին ընկերների հետ շփվելու համար: Բազում գործեր կհայտնվեն, որոնցով կուզենաք միասին զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ օր է: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Դա ձեր սրտով չի լինի, դուք մտավախություն կունենաք, որ ինչ-որ բան մոռանալու կամ խառնելու եք, իսկ դա կխանգարի կենտրոնանալուն: Իրավիճակը ավելի հեշտ կհաղթահարեն այն Այծեղջյուրները, որոնք հուսալի համախոհներ ունեն: Մտածեք, թե ում վրա կարող եք հույս դնել: Նման մարդիկ ձեր կողքին կլինեն:

Հավանական են անսպասելի այցեր, տրամադրությունը բարձրացնող հանդիպումներ: Պատահական ծանոթությունը կարող է սկիզբ դնել հարաբերությունների, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում, կօգնեն սովորական բաներին նորովի նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է բարդ ու կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար: Պարզ ու ակնհայտ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահել կարող էիք: Հաճախ դա կօգնի ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնել, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ էիք մտածում:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից, հոգ տարեք ձեր հարմարավետության մասին: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, քանի որ հուզական դաշտն այդ հատվածում լարված կդառնա: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել, ինչը կօգնի ձեզ դրական տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ, չնայած՝ այն բավական անհանգիստ կանցնի: Շատ բարդ հարցեր այսօր կարելի կլինի արագ լուծել, բայց դրա համար պիտի կողմնորոշվեք իրավիճակում, ճիշտ ռազմավարություն ընտրեք: Դրանում կօգնի ինտուիցիան. լսեք նրա հուշումները:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա ամեն անգամ չի ուրախացնի: Աշխատեք դատարկ բաների պատճառով չնյարդայնանալ, փիլիսոփայորեն վերաբերվել թյուրիմացություններին, որոնք այսօր, ցավոք, անխուսափելի կլինեն: Երեկոյան մոտ դրական միտումներն ուժ կհավաքեն, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: