Netflix-ն աշխատում է «Red Notice» մարտաֆիլմ-կատակերգության երկու շարունակությունների վրա, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ առաջին մասի ռեժիսոր Ռոուսոն Մարշալ Թուրբերն արդեն սկսել է սցենարը գրել։
Նկարահանումները նախատեսվում է սկսել 2023 թվականի սկզբին։ Բայց ամեն ինչ կախված կլինի գլխավոր դերակատարների՝ Ռայան Ռեյնոլդսի, Գալ Գադոտի և Դուեյն Ջոնսոնի զբաղվածությունից։
Netflix-ը ցանկանում է եռյակին վերադարձնել էկրան, ավելացնել նոր կերպարներ և նոր ֆիլմեր նկարահանել Ocean’s Friends ֆրանշիզայի ոգով:
«Red Notice»-ը համարվում է Netflix-ի ամենահաջողված և ամենաթանկ նախագծերից մեկը (ըստ որոշ տվյալների՝ ֆիլմի բյուջեն կազմել է 200 մլն դոլար)։ Մարտաֆիլմը թողարկվել է նոյեմբերի սկզբին և մինչ այժմ գտնվում է Netflix-ի ամենաշատ դիտված ֆիլմերի տասնյակում։
Ֆիլմը պատմում է ՀԴԲ գործակալ Ջոն Հարթլիի (Ջոնսոն) մասին։ Նա լավագույնն է պրոֆեսիոնալ հանցագործներին հետևելու և բռնելու հարցում: Նրա նոր հանձնարարությունը խաբեբա Նոլան Բութն է (Ռեյնոլդս) և արվեստի գողը, որը հայտնի է Ռուկ անունով (Գադոտ): Նրանք համարվում են աշխարհի ամենահյտնի խարդախներն իրենց ոլորտում:
Բայց ինչ-ինչ պատճառներով եռյակը պետք է միավորվի՝ գաղտնի առաքելությունն ավարտելու և աշխարհով մեկ ճանապարհորդելու համար: