Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով 6,3 միլիոն հետևորդ ունի ինստագրամյան էջում և մեծ ճանաչում է ձեռք բերել իր տաղանդի ու յուրօրինակ մոտեցման շնորհիվ, երկրպագուներին ուրախացրել է ջերմ ու բարի լուսանկարով:
«Բարի լույս բոլորիդ ինձնից և հրեշտակ Մանեից»,- փոքրիկի հետ լուսանկարին կից նշել է գեղեցկուհին:
Տեսնելով լուսանկարը՝ երկրպագուներից մեկը խորհուրդ է տվել Գոհարին ամուսնանալ և նման հրաշք ունենալ: Գոհարն անպատասխան չի թողել երկրպագուհու այս մեկնաբանությունը:
«Իմ հոգին ոչ մեկին պետք չէ»,- անկեղծացել է Գոհար Ավետիսյանը՝ հավելելով, որ այլևս չի պատրաստվում հավերժ սպասել իդեալական թեկնածուի:
Ժամեր անց գեղեցկուհին հեռացրեց իր պատասխանը մեկնաբանություններից, որովհետև այն մեծ ակտիվությամբ սկսել էին քննարկել հարյուրավոր հետևորդներ: