Մասնագետներն ասել են` ինչպես կարելի է ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպից

Ելակն օգնում է այրել որովայնի հատվածում կուտակված վտանգավոր ճարպը։ Այս մասին գրում է Daily Express-ը՝ վկայակոչելով Wake Forest Baptist բժշկական կենտրոնի մասնագետների անցկացրած հետազոտությունը։

Ելակը հարուստ է բջջանյութով, ինչը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Նշվում է, որ որովայնի շրջանում կուտակված ճարպը խախտում է հորմոնների հավասարակշռությունը և գործունեությունը, վատթարացնում է բջիջների զգայունությունն ինսուլինի նկատմամբ։

Բացի այդ, այն նպաստում է թրոմբների առաջացմանը, ինչն էլ հանգեցնում է սրտանոթային համակարգի խնդիրների, երբեմն էլ՝ վաղաժամ մահվան:

Հետազոտողների կարծիքով՝ լուծելի բջջանյութը, որն առկա է ելակի մեջ, դանդաղեցնում է ստամոքսից դեպի աղիներ մարսված ուտելիքի տեղափոխման գործընթացը և դրանով օգնում է ազատվել վիսցերալ ճարպից:

Գիտնականները նշում են, որ լուծելի բջջանյութ ընդունելուց բացի կարևոր է նաև օրգանիզմի ակտիվության չափավոր ավելացումը։

Մասնագետները նաև հիշեցրել են, որ ելակը պարունակում է բարձր քանակությամբ անտոցիանին՝ ամինաթթուներ, ինչը նվազեցնում է վնասակար խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը, որն օգնում է վերահսկել քաշը։