Չորս սերունդ. միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը լուսանկար է հրապարակել 100-ամյա պապի հետ

Ամերիկահայ միլիոնատեր, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի պապը ՝ Ջոն Օհանյանը, 100 տարեկան է։ Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել պապիկի հետ։

«Հունվարի 12-ին իմ պապը դարձավ 100 տարեկան։ Դա օրհնություն էր մեզ համար, երբ միասին հավաքել էին Օհանյանների չորս սերունդները։ Հաջորդ օրը մեր տանը ընթրիքի ժամանակ հայկական ուտեստներ մատուցվեց, պապս մեզ պատմություններ էր պատմում իր կյանքից»,- նշել է Օհանյանը։

Պարզվել է, որ Օհանյան ավագը երիտասարդ տարիքում խաղարկությունով մեքենա է շահել, ապա արագ վաճառել է այն, որպեսզի վճարի քոլեջի համար։ Նա նաև մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Ջոն Օհանյանի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել Հին Խարբերդից։ Ջոնի ծնողները Հայոց ցեղասպանության ժամանակ զրկվել են իրենց ընտանիքներից։ Նրա մայրը ՝ Մանզարը, ոտքով անցել է սիրիական անապատով՝ ճանապարհին կորցնելով ծնողներին, եղբայրներին ու քույրերին ու հայտնվել Հալեպում։

Ջոն Օհանյանը ծնվել է ԱՄՆ-ում, նա ստիպված է եղել զրոյից ամեն ինչ սկսել։ Նրա որդին փոքրիկ տուրիստական գործակալություն է հիմնել ու այս տարի թոշակի անցել։ Նրա թոռը` Ալեքսիս Օհանյանը, աշխարհահռչակ գործարար է։

Ալեքսիսը հույս ունի, որ իր դուստրը` Օլիմպիան, ևս մեծ բարձունքների կհասնի։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Alexis Ohanian Sr. (@alexisohanian)