Լուսինե Թովմասյանը, ով այժմ վերականգնվում է ծննդաբերությունից հետո, դեռ շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մոդելը նոր լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում, ինչը շատ է ուրախացրել նրա երկրպագուներին։ «Կարոտել ենք», «Էլ ավելի եք գեղեցկացել», «Շատ բնական և կանացի»,- մեկնաբանել են լուսանկարները Լուսիների ինստագրամյան հետևորդները, մեկնաբանություններին միացել է նաև Լուսինեի քույրը՝ մոդել Իրինա Թովմասյանը, ով գրել է․ «Վա՜յ, դե արի, կարոտից էլ չեմ դիմանում»։
Հիշեցնենք, որ Լուսինեն իր երկրորդ բալիկին ունեցել է շաբաթներ առաջ, երեխային ծնողները անվանակոչել են Ալեք։