Դերասան Ռուպերտ Գրինտը գրող Ջոան Ռոուլինգին Times-ի իր սյունակում համեմատել է մորաքրոջ հետ։
2020 թվականին Գրինտը միացավ Ռոուլինգի գրքերի վրա հիմնված Հարրի Փոթերի ֆիլմերի աստղերին՝ դատապարտելով գրողի մերժումը տրանսգենդերների գենդերային կարգավիճակից։
Այժմ նա Ռոուլինգի հետ հարաբերությունները բարդ է անվանում։ «Ես նրան համեմատում եմ մորաքրոջս հետ։ Պարտադիր չէ, որ մորաքրոջս հետ ամեն ինչում համաձայն լինեմ… բայց նա դեռ իմ մորաքույրն է: Հեշտ չէ»,- գրում է նա։
Վերջերս Ռուպերտ Գրինտը Հարրի Փոթերի մասին ֆիլմերի իր գործընկերների հետ նկարահանվել է «Վերադարձ Հոգվարթս» վերամիավորման հատուկ դրվագում: Նշենք, որ Ռոուլինգը չի հրավիրվել նոր նկարահանումներին, ֆիլմը միայն արխիվային հարցազրույցներ է ներառել նրա հետ։